Ռուսաստանի Օկայի արգելոցից «Հույսի թռիչք» ծրագրի շրջանակում բաց թողած կռունկներից մեկը Ղազախստանի հյուսիսից ուղարկվել է Ռուսաստան:

Թռչունն այնտեղ ժամանակավորապես գտնվում էր տեղի անտառտնտեսության տարածքային տեսչության տեսուչի մոտ:

Կռունկը հայտնաբերվել էր Ակմոլինի շրջանի Դերժավինսկ քաղաքի բակերից մեկում, գրում է aif.ru-ն:

Ավելի վաղ հաղորդվել էր, որ Վլադիմիր Պուտինի հետ թռիչքի շնորհիվ հայտնի դարձած երիտասարդ կռունկները չէին կարողացել լքել Տյումենի դաշնային Բելոզյորսկի արգելոցը:

Առաջին ձյունից հետո մոխրագույն կռունկները չվել էին տաք երկրներ, իսկ Օկայի արգելոցի կռունկներն, ամենայն հավանականությամբ, չէին հարմարվել եւ չէին հետեւել նրանց: Կռունկներին ինքնաթիռով ուղարկել էին հայրենի արգելոց:

ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը սեպտեմբերի 5-ին մասնակցել էր կռունկների հազվագյուտ տեսակի փրկության «Հույսի թռիչք» ծրագրին: Պետության ղեկավարը դելտապլանով սավառնել էր կռունկների հետ: