ԱՄՆ-ի Ֆլորիդա նահանգում դպրոցական տղան հրազենից կատարած կրակոցով սպանել է աշակերտուհու։ Ողբերգությունը տեղի է ունեցել դպրոցական ավտոբուսում։ Զոհված 13-ամյա աղջկա հետ ավտոբուսում է եղել նաեւ նրա քույրը, որն այժմ ցուցմունք է տալիս ոստիկանությունում, հաղորդում է Lenta.ru-ն՝ հղում անելով Agence France-Presse-ին։
Աղջիկը մահացել է Մայամիի հիվանդանոցում, պարանոցի հատվածում ստացած հրազենային վնասվածքներից։ Ավտոբուսում եղած եւս ութ աշակերտները չեն տուժել։




























