Ուկրաինայի խորհրդարանի պատգամավորներ ընտրված վարչապետն ու նախարարները հրաժարականի դիմում են ներկայացրել Ուկրաինայի նախագահ Վիկտոր Յանուկովիչին։ «Ռեգիոնների կուսակցության» ընտրացուցակը գլխավորած վարչապետ Նիկոլայ Ազարովը, փոխվարչապետերն ու նախարարները կատարել են օրենքի նորմը։ Նախագահը կստորագրի բոլոր դիմումներն առանց բացառության, գրում է «Կոմերսանտ-Ուկրաինան»։ Գերագույն Ռադայի պատգամավոր են ընտրվել կառավարության 18 անդամներից 8-ը։
Գործող վարչապետն ու նախարարները հաջորդ շաբաթ աշխատանքի կանցնեն Ռադայում։ Իշխանության կուսակցությունում կառավարության նոր կազմը ուղղակիորեն կապում են խորհրդարանական մեծամասնության նոր ձեւաչափի հետ։




























