Բելգիայի բնակիչը եվրոպական EuroMillions վիճակախաղով 22,7 մլն եվրո է շահել:

Խաղարկությունն անցկացվել է նոյեմբերի 20-ին՝ Եվրոպայի ինը երկրներում՝ Ֆրանսիայում, Իսպանիայում, Ավստրայում, Պորտուգալիայում, Մեծ Բրիտանիայում, Շվեյցարիայում, Իռլանդիայում, Լյուքսեմբուրգում եւ Բելգիայում:

Հաղթողի անունը չի հողորդվում, գրում է «ՌԻԱ Նովոստին»:

2011-ի սեպտեմբերին Բելգիայի եւս մեկ բնակիչ EuroMillions-ում շահել էր15 մլն եվրո, իսկ 2010-ին բելգիացին երեք անգամ դարձել էր երջանիկ տոմսի տերը: 

Բելգիայում EuroMillions-ի ամենախոշոր շահումը՝ 100 մլն եվրո, գրանցվել էր 2007-ին: