Քալիֆորնիայի համալսարանի հայ ուսանողների ասոցիացիայի եւ Հայ երիտասարդական ֆեդերացիայի համատեղ ջանքերի արդյունքում Թուրքիայի փոխհյուպատոս Թոլգա Արսլանը չեղյալ է համարել իր մասնակցությունը Կալիֆոռնիայի համալսարանում ՄԱԿ-ի մոդելի համաժողովին իր մասնակցությունը, տեղեկացնում է «Asbarez»-ը:
Լոս Անջելեսում ՄԱԿ-ի մոդելի համաժողովը կազմակերպվում է վերջին ութ տարվա ընթացքում եւ ներգրավում է ավելի քան 1000 աշակերտներ, որոնք մասնակցում են ընթացիկ իրադարձությունների մասին երկխոսությանը:
«ՄԱԿ-ը միջազգային կազմակերպություն է, որի առաքելությունը բարեկամական միջազգային հարաբերությունների կառուցումը` դրանքով ընդգծելով տարածաշրջանային խաղաղությունն ու կայունությունը, մարդու իրավունքները: Թուրքիայի քաղաքական գործիչների մեծ մասը ուղղակի կերպով խախտում են ՄԱԿ-ի սկզբունքները: Ուստի բավականին խնդրահարույց է Թուրքիայի փոխհյուպատոսին հրավիրելը մասնակցելու այդ համաժողովին»,-ասել է Հայ երիտասարդական ֆեդերացիայի գործադիր տնօրեն Ստեփան Քեշիշյանը:
Արսլանը հրավիրվել էր որպես հիմնական զեկուցող, սակայն երբ միջոցառումն սկսվել է, հայտարարվել է, որ նա վերջին պահին չեղյալ է համարել իր ելույթը:





























