Նոյեմբերի 21-ին, ժամը 12.23-ին տեղեկություն է ստացվել, որ Երեւանի Կիեւյան կամրջի տակ՝ Հրազդան գետում, հայտնաբերվել է դի, հայտնում են ԱԻՆ լրատվկանա ծառայությունից։ Դեպքի վայր են մեկնել ՃԿԿ օպերատիվ խումբը եւ փրկարար ուժերի վարչության փրկարարական ջոկատի հերթապահ խումբը։ Փրկարարները գետից դուրս են բերել 1967թ. ծնված Գ.Նալբանդյանի դին եւ հանձնել շտապօգնության աշխատակիցներին։