Ղազախստանցի սահմանապահ Վյաչիսլավ Չելախի փաստաբան Սերիկ Սարսենովը խնդրել է դատարանին կրկնակի հոգեբանական հոգեբուժական փորձաքննության ենթարկել իր պաշտպանյալին:

Հիշեցնենք, որ այսօր՝ նոյեմբերի 21-ին, ավելի վաղ Չելախը փորձել է կտրել իր երակները դատարանի դահլիճում: Դրանից հետո Չելախը հրաժարվել է մասնակցել դատական գործընթացին մինչեւ դատարանում նյութերի հետազոտության ավարտը: Նիստը կշարունակվի առանց ամբաստանյալի մասնակցության:

«Խնդրում եմ դատարանին նոր հոգեբանական հոգեբուժական փորձաքննության ենթարկել իր պաշտպանյալին՝ նրա մեղսունակությունը հաստատելու համար»,-այսօր Թալդի Քուրգանի դատարանում նշել է Սերիկ Սարսենովը:

Փաստաբանը հիշեցրել է, որ առաջին փորձաքննությունից հետո ընկած ժամանակահատվածում Չելախը ինքնասպանության փորձ է արել, իսկ դատարանում նրա վարքը, մասնավորապես, ինքնավնասումը, կարող է վկայել նրա առողջական վիճակի վատթարացման մասին, հաղորդում է «Նովոստի Ղազախստանը»:

«Բոլոր այդ գործողությունները հիմք են տալիս ենթադրել, որ Չելախը կարող էր հիվանդանալ հոգեկան հիվանդությամբ, որը նրան անմեղսունակ է դարձնում»,-ասել է Սարսենովը:

Դատավոր Երբոլ Ահմեդջանովը որոշել է փաստաբանի հայցը բաց թողնել եւ որոշում կայացնել նյութերի հետազոտումից հետո: