Իսրայելի մայրաքաղաք Թել Ավիվի կենտրոնական փողոցներից մեկում ավտոբուս են պայթեցրել: Միջադեպի մասին հայտնել է Իսրայելի հեռուստատեսության 10-րդ ալիքը: Նախնական տվյալներով, կան տուժածներ: Reuters-ը հայտնում է 10 տուժածների մասին, իսկ Haaretz-ը հաղորդում է 15 վիրավորների մասին:

Դեպքի վայր են ժամանել «շտապօգնության» բրիգադներ եւ ոստիկանության ստորաբաժանումներ: Զոհերի եւ վիրավորների թիվը ճշտվում է:

Իրավապահ մարմինների ներկայացուցիչը հայտարարել է, որ հիմնական վարկածն ահաբեկչությունն է, հաղորդում է «ՌԻԱ նովոստին»: