Հայաստանի Ազգային ժողովի դիմաց այս պահին տեղի է ունենում ՀԱԿ-ի կողմնակիցների ցույցը: Բաղրամյան պողոտայում՝ խորհրդարանի շենքի դիմաց, մոտ 50 մարդ է հավաքվել՝ արձագանքելով ՀԱԿ խորհրդարանական խմբակցության ղեկավար Լեւոն Զուրաբյանի կոչին: Նախաձեռնողն ինքը եւ ընդդիմադիր այլ պատգամավորներ ակցիային չեն մասնակցում, փոխանցում է NEWS.am-ի խորհրդարանական թղթակիցը:

Հավաքվածները կմնան մինչեւ ժամը 15:00-ն: Այդ ժամին, ըստ խորհրդարանի կանոնադրության, ավարտվում է պատգամավորների գրանցվելու ժամկետը:

Եթե մինչեւ այդ  66 պատգամավոր չգրանցվի, արտահերթ նիստը վերջնականպես կհայտարարվի չկայացած: Ակցիան հանդարտ է ընթանում, ներկաներից  ոչ ոք ելույթ չի ունենում, չկան նաեւ պաստառներ: