Շվեդիայի Գյոտեբորգ քաղաքի բնակչուհին կմախքների հետ սեքսով է զբաղվել:

ՆՏՎ հեռուստաալիքը, վկայակոչելով  Göteborgs-Posten-ին, հայտնում է, որ կասկածյալի պահարանից հանել են 6 գանգ, մեկ ողնաշար, կմախքի այլ մասեր եւ բազմաթիվ ոսկորներ:

Բացի այդ, նեկրոֆիլուհին գաղտնարանում  պահել է դիահերձարաններից լուսանկարներ, շաղափ, դանակներ, սղոցներ եւ պատանքներ: Տեղացի լրագրողները նաեւ պատմում են, որ նա իբր քաղաքային դիահերձարաններից մեկի մուտքի գաղտնագրերով թուղթ է ունեցել: 

Դատախազության տվյալով՝ դարակում հայտնաբերվել են «Իմ նեկրոֆիլիան» եւ «Իմ առաջին փորձը» նշումով սկավառակներ: Նկարներից մեկում կինը, աչքերը փակած, լիզում է գանգը, գրում է The Local-ը:

Սկզբնապես կնոջը սպանություններ էին վերագրել, սակայն հետո փոխել են մեղադրանքը: Այժմ նրան սպառնում է մինչեւ երկու տարվա ազատազրկում՝ «Մահացածների անդորրը խաթարելու» մեղադրանքով, հայտնում է ВВС-ն: