Այսօր` նոյեմբերի 21-ին, ինքնասպանություն է տեղի ունեցել Լոռիի մարզում: Լոռիում NEWS.am-ի թղթակիցը հայտնում է, որ ժամը 9: 00-ի սահմաններում ոստիկանությունը Լոռիի մարզի Դարպաս գյուղի կիսակառույցում հայտնաբերել է 35-ամյա Գուրգեն Մանուկյանի կախված մարմինը:  Փաստի առթիվ Լոռիի մարզի քննչական բաժնում նախապատրաստվում են նյութեր, մանրամասները՝ առաջիկայում: