Վրաստանի «Հերակլ Երկրորդի ընկերակցություն» հասարակական կազմակերպությունը, որի գործունեությունն ուղղված է Ռուսաստանի հետ բարեկամության զարգացմանը, նոյեմբերի 22-ին, ժամը 13:00-ին Թբիլիսիի Հավլաբար թաղամասում՝ Վրաստանի նախագահական պալատի դիմաց, բողոքի ցույց կանցկացնի:

«Նովոստի Գռուզիայի» մեջբերած մամուլի հաղորդագրությունում ասված է, որ ցուցարարները, այդ թվում՝ «Հերակլ Երկրորդի ընկերակցություն» ներկայացուցիչները եւ անկախ լրագրողների խումբը, վրացի եւ օտարերկրացի քաղբանտարկյալներին ազատելու պահանջ կառաջադրեն եւ նախագահի աշխատակազմին կհանձնեն համապատասխան դիմումը: