Այսօր՝ նոյեմբերի 21-ին Լոռիի մարզի Դարպաս գյուղում ինքնասպանություն գործած 35-ամյա տղամարդը ամուսնացած էր, եւ միայն վերջին կնոջից ուներ երեք անչափահաս զավակ: NEWS.am-ի Լոռիի թղթակցի հետ զրույցում Դարպաս համայնքի ղեկավար Սամվել Ավետյանն ասաց, որ Գուրգեն  Մանուկյանը գյուղում բնակվում էր արդեն մոտ երկու տարի. «Ինքը գրանցված չէր գյուղում, գալիս գնում էր»,-ասաց նա: Գյուղապետի փոխանցմամբ, 35-ամյա տղամարդը հաճախ էր ոգելից խմիչք օգտագործում: Սամվել Ավետյանի փոխանցմամբ ինքնասպան եղած տղամարդը  երեք անգամ ընտանիք է կազմել տարբեր գյուղերում, հետո բաժանվել ու նորից է ամուսնացել. «Լեռնապատում էլ ընտանիք ուներ, եսիմ, ենտեղ էլ երեխաներ ուներ, մեր մոտ՝ Դարպասում, ապրում էր կնոջ ու 3 երեխաների հետ, 3-ն էլ մանկահասակ»: Իսկ թե որն էր նման քայլի դիմելու պատճառը, գյուղապետը դժվարացավ ասել:

Նշենք, որ 35-ամյա Գուրգեն Մանուկյանը ինքնասպանություն է գործել կախվելու միջոցով՝ փողոցում: Նրա կախված դին հայտնաբերել է կինը, ով եւ զանգահարել է ոստիկանություն:

Ավելի վաղ NEWS.am-ի Լոռիի թղթակիցը հայտնել էր, որ այսօր առավոտյան Լոռիի մարզի Դարպաս գյուղում կախվելու միջոցով ինքնասպանություն է գործել 35-ամյա Գուրգեն Մանուկյանը: