Հայաստանում ԱՄՆ-ի դեսպանությունը ցավակցել է ժողովրդական արտիստ Ֆլորա Մարտիրոսյանի մահվան կապակցությամբ։

«Մեր ցավակցությունն ենք հայտնում երեկ կյանքին հրաժեշտ տված երգչուհի Ֆլորա Մարտիրոսյանի ընտանիքին, ընկերներին եւ երկրպագուներին: Մենք դեռ երկար կհիշենք երգչուհու երկնային ձայնը եւ նրա հույսի եւ խաղաղության պատգամը»,- գրված է Facebook-ում ԱՄՆ-ի դեսպանատան պաշտոնական էջում:

Հիշեցնենք, որ Հայաստանի ժողովրդական արտիստուհի, հայտնի երգչուհի Ֆլորա Մարտիրոսյանը մահացել է նոյեմբերի 20-ին ԱՄՆ-ում։ Նա 55 տարեկան էր։