Թել Ավիվում ավտոբուսի պայթյունի հետեւանքով տուժածների թիվը հասել է 21-ի, հաղորդում է իսրայելական «Հաարեց» թերթը:

Պարբերականը նշում է, որ նրանցից երկուսը ծանր վնասվածքներ են ստացել, երեքը՝ միջին ծանրության, եւս երեքը՝ թեթեւ վնասվածքներ: Մյուս տուժածների վիճակի մասին ոչինչ չի հաղորդվում:

Որոշ լրատվամիջոցներ՝ վկայակոչելով Գազայի հատվածում աշխատող թղթակիցներին, հայտնում են, որ ՀԱՄԱՍ շարժումն իր վրա է վերցրել պայթյունի պատասխանատվությունը:

Միաժամանակ, Իսրայելի կառավարության մամուլի քարտուղար Ալեքս Սելսկին հայտնել է, որ Իսրայելի կառավարությունը պատրաստվում է արտակարգ նիստ հրավիրել: