Լավ կլինի, եթե խորհրդարանական ՀԱԿ խմբակցության քարտուղարը, նախքան դատողություններին տրվելն ու ծիծաղելի դրությունում հայտնվելը, ավելի ուշադիր ընթերցի Ազգային ժողովի կանոնադրությունը: Այդ մասին այսօր՝ նոյեմբերի 21-ին, լրագրողների հետ զրույցում հայտնել է խորհրդարանի փոխխոսնակ Էդուարդ Շարմազանովը՝ մեկնաբանելով խորհրդարանական ՀԱԿ խմբակցության քարտուղար Արամ Մանուկյանի այն խոսքերը, թե փոխխոսնակը արտահերթ նիստին չէր գրանցվել:
«Պատգամավորների գրանցման ընթացքում 44 պատգամավոր էր գրանցվել, հետեւաբար իմ գրանցվելը ոչինչ չէր փոխելու: Այլ կլիներ, եթե 65 պատգամավոր գրանցվեին եւ մեկ ձայն պակասեր:Այնպես որ, պարոն Մանուկյան, երբեմն որեւէ բան ասելուց առաջ պետք է մտածել», - նշել է Շարմազանովը:



























