Մոսկվայում բռնել են միջազգային հանցավոր խմբավորման ղեկավարը, որի անդամները կասկածվում են տարբեր ծանր եւ առանձնապես ծանր հանցագործությունների կազմակերպման եւ կատարման մեջ:

Ռուսաստանի ՆԳՆ մամուլի կենտրոնի փոխանցմամբ, «Կաղ Նազիմ» մականունով 43-ամյա ադրբեջանցին գտնվում էր հետախուզման մեջ: Երկրի հատուկ ծառայությունների կասկածում են նրան 4 մարդու սպանության մեջ:

Ոստիկանները հսկայական աշխատանք են կատարել հանցագործին գտնելու եւ կալանավորելու համար, քանի որ նա մշտապես փոխում էր բնակչության վայրը եւ ապրում էր կեղծ փաստաթղթերով:

Քննության տվյալներով, հանցավոր խմբավորման անդամները, հնարավոր է, առնչություն ունեն Մոսկվայում, Սանկտ Պետերբուրգում, Մոսկվայի եւ Լենինգրադի մարզերում մի շարք պատվերով սպանությունների հետ, հաղորդում է Internovosti.ru-ն:

Խուզարկության ժամանակ «Կազ Նազիմի» տանը TT մակնիշի ատրճանակ են գտել իր պահունակով եւ Ադրբեջանի քաղաքացու անձնագիր: