Իտալիայի բանտերից մեկի կապելանը կալանավորվել է բանտարկյալների նկատմամբ սեռական բնույթի հանցագործություններ կատարելու մեղադրանքով:
51-ամյա հայր Ալբերտո Բարինը բանտարկյալներից սեռական հարաբերություն է պահանջել՝ ծխածոտի, օճառի, շամպունի կամ սանրի դիմաց: Նա նաեւ պարտադրել է ժամկետից շուտ ազատ արձակված բանտարկյալներին սեռական հարաբերություն ունենալ, որպեսզի իրեն «չվճարեն»:
Բանտի կապելանի զոհ է դարձել 6 տղամարդ, որոնք դատարպարտվել էին մոքր հանցանքների համար:
Սեռական ակտերը տեղի են ունեցել նրա աշխատասենյակում, կամ Միլանի Սան Վիտորե բանտի մեկ այլ սենյակում:
Կալանավորման փաստաթղթում ասվում է, որ Բարինն օգտագործել է բանտում ունեցած իր իշխանությունն ու ազդեցությունը, որպեսզի «բավարարի իր անզուսպ ցանկությունը», հաղորդում է «Ինտերֆաքսը»:
Կապելանի վարքը հնարավոր է եղել բացահայտել անվտանգության տեսախցիկների օգնությամբ, որոնք տեղադրվել են բարինի աշխատանսենյակում՝ բանտարկյալների խնդրանքով:




























