ՀԱՄԱՍ շարժման մամուլի քարտուղար Սամի Աբու Զուհրին հայտնել է, որ իրեն հայտնի չէ՝ ով է կանգնած ուղեւորատար ավտոբուսի պայթյունի հետեւում: «Ռիա Նովոստիի» հետ զրույցում նա խորհուրդ է տվել սպասել պաղեստինյան զինված խմբավորումների հայտարարություններին:
Միաժամանակ Զուհրին նշել է, որ դա պաղեստինցիների նկատմամբ Իսրայելի ոճրագործությունների բնական պատասխան է:
Պաղեստինյան ռադիոընկերություններից մեկը հաղորդել է, որ պայթյունի պատասխանատվությունը ստանձնել են «Ալ Աքսայի նահատակների բրիգադ» խմբավորման անդամներ, որոնք կապեր ունեն ՖԱԹՀ շարժման հետ:
Հիշեցնենք, նոյեմբերի 21-ին Թել Ավիվի կենտրոնում ավտոբուս էր պայթել, վերջին տվյալներով՝ տուժել է 22 մարդ, զոհեր չկան: Որոշ լրատվամիջոցներ հայտնել էին, թե ՀԱՄԱՍ-ը ստանձնել է պատասխանատվությունը: Իսրայելի կառավարությունն արտակարգ նիստ է հրավիրել:




























