Բաքվում այդպես էլ չհասկացան, որ ժամանակակից պետության ուժը սեփական ժողովրդի հանդեպ սիրո վրա է հիմնված, ոչ թե տարածաշրջանի բնիկ ժողովուրդների նկատմամբ պաթոլոգիական ատելության: Այդ մասին նշել է Հայաստանի արտգործնախարարի տեղակալ Շավարշ Քոչարյանը՝ NEWS.am-ի թղթակցի խնդրանքով մեկնաբանելով «Ենի Ադրբեջան» կուսակցության 20-ամյակին նվիրված միջոցառման ընթացքում Ադրբեջանի ղեկավարի խոսքերը: Ալիեւը նշել էր, որ «Հայաստանը դրսից կառավարվող տարածք է՝ ադրբեջանական հնագույն տարածքներում արհեստականորեն ստեղծված», եւ որ «Հայկական լոբբին մեր հիմնական թշնամին է»:
«Ռասիստական նման գաղափարաբանությամբ, պատմության այսպիսի սանձարձակ այլասերմամբ եւ հարեւան երկրների տարածքների հանդեպ ծիծաղաշարժ հավակնություններով Ադրբեջանն իր գոյությունը կարող էր պահպանել երեւի թե միայն միջնադարում: Սակայն այն աշխարհի քաղաքական քարտեզին առաջին անգամ հայտնվել է միայն 1918թ.:
Բաքվում այդպես էլ չհասկացան, որ ժամանակակից պետության ուժը սեփական ժողովրդի հանդեպ սիրո վրա է հիմնված, ոչ թե տարածաշրջանի բնիկ ժողովուրդների եւ նրանց մշակութային ժառանգության նկատմամբ պաթոլոգիական ատելության», - ասել է Քոչարյանը:





























