33-ամյա ադրբեջանուհին իր վրա բենզին է լցրել ու հրկիզել Մոսկվայի դպրոցներից մեկի մոտ, որտեղ սովորում են նրո որդիները:

Կինը, բենզինով լի տարան ձեռքին, գնացել է դպրոց, որտեղ սովորում են նրա որդիները՝ Իսլամն ու Քանանը: Դպրոցից ոչ հեռու նա բենզինը լցրել է իր վրա եւ հրկիզել: Դպրոցականները հասցրել են տեսանկարահանել ինքնահրկիզումը:

Մի քանի աշակերտներ տեսել են, թե ինչպես երիտասարդ կինը բռնկվել է ջահի պես: Երեխաներն օգնություն են կանչել, ուսուցիչները փորձել են հանգցնել կրակը ավազի եւ ջրի օգնությամբ, բայց արդեն բավական ուժ է եղել, Life News-ին պատմել է իրավապահ մարմինների աղբյուրը:

Ոստիկանությունում, վկաների հարցաքննությունից հետո արել են առաջին ենթադրությունն ինքնահրկիզման պատճառների մասին: Ամենայն հավանականությամբ, Վուսալան ինքնասպանություն է գործել ընտանեկան խնդիրների պատճառով. նրան մշտապես ծեծել է ամուսինը:

Եղել է եւս մեկ խնդիր. Երկու շաբաթ առաջ եկել է բնակարանի տերը, որտեղ իրենք վարձով էին ապրում եւ ստիպել, որ նրանք հեռանան: Այլ բնակարան նրանք չեն կարողացել գտել:

Հայտնի է, որ Վուսալան երեք որդի ունի. 13-ամյա Իսլամը, 9-ամյա Քանանն ու 4-ամյա Վուսալը: