Այս շաբաթվա ընթացքում Ադրբեջանում ականի վրա զինվորի պայթելու երկրորդ դեպքն է արձանագրվել: APA-ի փոխանցմամբ, միջադեպը տեղի է ունեցել այսօր՝ նոյեմբերի 21-ի առավոտյան՝ ղարաբաղյան հակամարտության շփման գոտում:

Ադրբեջանական բանակի զինվորներ 19-ամյա Բեյսալ Մամեդովը եւ 19-ամյա Չինգիզխան Ջարասովը պայթել են ականի վրա: Երկու զինվորներն էլ ծանր վիճակում տեղափոխվել են զինվորական հոսպիտալ: Նրանց երկուսի ոտքերն էլ անդամահատել են: Ադրբեջանի ՊՆ մամուլի ծառայության պետի տեղակալ Թեյմուր Աբդուլաեւը հաստատել է տեղեկությունը:

Հիշեցնենք, որ վերջին օրերին սա արդեն երրորդ նմանատիպ դեպքն է ճակատային գծում: Մի քանի օր առաջ ճակատի հարավային ուղղությամբ ականի վրա պայթել եւ մահացել էր ադրբեջանական բանակի մի զինվոր: