Ղազախստանի գերագույն դատարանն այսօր՝ նոյեմբերի 21-ին, սահմանապահ Վյաչեսլավ Չելախի դեմ դատավարության ժամանակ, ով մեղադրվում է «Արքանքերգեն» պահակակետում իր 14 ծառայակիցների եւ որսորդի սպանության մեջ, հրապարակել է Չելախի խոսակցության ձայնագրությունն իր խցակիցների հետ, որտեղ նա խոստովանում է, որ զանգվածային սպանություն է կատարել:
Մասնավորապես, խցակցի հարցին՝ «Վլադ, դու, ինչ է, բոլոր պայմանագրային ծառայողներին «գետին են փռել», հա՞», Չելախը պատասխանել է. «Պայմանագրային ծառայողները միայն երեք հոգի են եղել, մնացածը ժամկետային ծառայողներ էին, մեկն սպա էր, մեկն էլ՝ քաղաքացիական, ում նույնպես ստիպված էի պանել: Նրան չէր կարելի կենդանի թողնել»:
Չելախը գլուխ գովալով մանրամասն պատմել է, թե ինչպես է ավտոմատով սպանել ծառայակիցներին, ապա ասել, որ պատրաստվում է դատարանում խոստովանել, որ դա իր ձեռքի գործն է:
Չելախն իր խոսքում ափսոսանք է հայտնել, որ բռնվել է. «Պետք էր չկանգնել, հեռանալ, բայց ես ուտել էի ուզում»:
Այնագրության ժամանակ զոհերից մեկի հարազատն ուշագնաց է եղել:





























