Apple ընկերությունը կարող է 2013 թվականի նախաամանորյա շրջանում իր բրենդով հեռուստացույց թողարկել, որի գինը կլինի 1,5-2 հազար դոլար, հաղորդում է AppleInsider կայքը՝ վկայակոչելով վերլուծաբան Ջին Մանսթերին (Gene Munster) Piper Jaffray-ից:

Հեռուստացույցի թողարկմանը զուգահեռ Մանսթերը կանխատեսում է, որ Apple-ը նաեւ այլ ապրանքներ կթողարկի: Վերլուծաբանի կարծիքով, հաջորդ տարվա մարտին ընկերությունը iPad mini պլանշետի նոր տարբերակը կթողարկի՝ Retina դիսփլեյով, հունիսին կտեղեկացնի iOS եւ OS X ծրագրային պլատֆորմների նոր տարբերակների, իսկ սեպտեմբերին՝ iPhone 5S սմարթֆոնի նորացված մոդելի թողարկման մասին:

Փորձագետներն արդեն կանխատեսում են, որ Apple-ը սեփական բրենդով հեռուստացույց է մշակում, սակայն պաշտոնապես չի նշվում այդ մասին: