Ամերիկացի գիտնականները պարզել են, որ մարդիկ, ովքեր հակված են ինքնախարազանման կատարած կամ չկատարած արարքների համար, որպես կանոն, ակտիվ դիրքեր են զբաղեցնում կոլեկտիվում եւ հիանալի կառավարիչներ են դառնում: Միաժամանկ, ամոթի զգացումը, որը թվում է շատ ընդհանրություններ ունի մեղքի զգացողության համար, աչքի է ընկնում իր դեստրուկտիվությամբ, գրում է BBC-ին:
Սթենֆորդի բիզնես դպրոցի մասնագետները փորձել են հասկանալ, թե ինչու են միշտ էլ կոլեկտիվում գտնվող անձինք, ովքեր իրենց վրա են վերցնում կորպորատիվ երեկոների եւ այլ միջոցառումների կազմակերպումը: Գիտնականների կարծիքով, մարդիկ պատասխանատվություն են ստանձնում, քանի որ իենց մեղավոր կզգան, եթե դա չանեն: Նրանք մեղքի զգացողությունը կապում են մյուսների համար պատասխանատվության զգացողության հետ:
Միակ հարցը, որի պատասխանները գիտնականներ չեն գտել, այն է, թե ում առջեւ են մարդիկ իրենց մեղավոր զգում:




























