Հայաստանի Հանրային ծառայությունները կարգավորող հանձնաժողովը նոյեմբերի 21-ի նիստում հավանություն տվեց «Նեթսիս» ընկերության 100 % բաժնեմասերի վաճառքի գործարքին: «Յուքոմ» ընկերությունը հանդիսանում է այդ բաժնեմասերի սեփականատերը, իսկ գնորդը ՀՀ քաղաքացի Տիգրան Հովհաննիսյանն է:

«Նեթսիսը» ստեղծվել է որպես հայ-ամերիկյան ինտերնետ ծառայություն մատակարարող ընկերություն: Ընկերությունը առաջարկում է ինտերնետ ծառայությունների ամբողջական փաթեթ:

2011 թ. «Յուքոմն» ու «Նեթսիսը» հայտարարեցին միավորման մասին, իրականում` «Յուքոմը» ձեռք բերեց «Նեթսիսի» բաժնեմասերը: Այդ կլանումից հետո «Յուքոմն» իրականացրեց եւս 2 կլանում` ձեռք բերեց «Այքան Քոմունիքեյշ» եւ «Ինտերակտիվ TV» ընկերություններին: Սակայն շուկայի էքստենսիվ զարգացման ռազմավարությունը` մրցակիցներին կլանելու միջոցով, հավանաբար, այնքան էլ արդյունավետ չէ: