Firefox բրաուզերի օգտագործողները հնարավորություն են ստացել կիրառել բրաուզերի 17-րդ տարբերակը, նշվում է Mozilla ընկերության բլոգում:
Firefox 17-ի առանցքային նորարարություններից մեկը Social API իրագործումն է, որը թույլ է տալիս բրաուզերն ինտեգրել տարբեր սերվերների՝ սոցիալական ցանցերում, օրինակ Facebook-ում աշխատելու համար: Այսպիսով, օգտատերերը կարող են տեքստային հաղորդագրություններ փոխանակել չաթում, առանց այցելելու սոցիալական ցանցի կայք:
Ինչպես գրում է «Ռոսիյսկայա գազետան», բրաուզերի նոր տարբերակում պլագինների խոցելի տարբերակների ավտոմատ արգելափակման հնարավորություն է հայտնվել:
Նոր տարբերակի հեղինակները նշում են, որ բարձրացել է Firefox-ի աշխատանքի արտադրողականությունը:





























