Ամանեղեն լվանակու սպունգը տան ամենակեղտոտ իրերից է: Ինչպես ցույց են տվել վերլուծությունները, դրանք  200 հազ. անգամ ավելի կեղտոտ են, քան զուգարանակոնքի նստատեղը: Հիգենիայի խորհրդի մասնագետներն առաջարկում են անձեռոցիկները, սպունգը լվանալ 60  աստիճանից բարձր տաքությամբ ջրով, որոշ մասնագետներ անգամ առաջարկում են սպունգը հատուկ մշակման ենթարկել միկրոալիքային վառարանում:

Այլընտրանքը հակաբակտերիալ անձեռոցիիկներն են եւ աշխատանքային մակերեսները մաքրող հատուկ միջոցները:

Նշվում է, որ խոհանոցային սպունգի քառակուսի դյույմի վրա (2,5սմ) մոտ 10 մլն բակտերիաներ կան, ջնջոցի վրա`  1 մլն բակտերիաներ, գրում է  MedDaily-ին: