NCC շինարարական ընկերության գլխավոր տնօրեն գերոգի Կելբակիանիին եւ նույն ընկերության ֆինանսական տնօրեն Արչիլ Չոգովաձեին ձերբակալել են այսօր՝ նոյեմբերի 21-ի գիշերը՝ «փողերի լվացման» մեղադրանքով: Նրանց սպառնում է մինչեւ 12 տարվա ազատազրկում, հաղորդում է Վրաստանի ՆԳՆ մամուլի ծառայությունը:
ՆԳՆ հաղորդագրության համաձայն, նրանք խոշոր չափի պետական միջոցների յուրացման նպատակով առանց պայմանագրի, ֆիզիկական անձանց հաշիվներին են փոխանցել 6 309 885 լարի (շուրջ 3,8 մլն դոլար), որոցից կանխիկ ձեւով իրենց է վերադարձվել 3 032 091 լարի (շուրջ 1,8 մլն դոլար):
Հաղորդագրության մեջ նշվում է նաեւ, որ իրավապահ մարմինները քննություն են իրականացնում Ռիկում « Buddha-Bar-ի սեփականության օրինականության հետ կապված», ինչպես նաեւ «Թբիլիսիի մոտակայքում ժամանակակից ամառանոցների շինարարության համար միջոցների ծագման» առնչությամբ, հաղորդում է «Նովոստի Գռուզիան»:
Լրատվամիջոցների փոխանցմամբ, NCC ընկերությունը զբաղվում է ամառանոցների շինարարությամբ, ինչպես նաեւ մի շարք օբյեկտներ է կառուցել Հին Թբիլիսիում: Դրանց շարքում է աշխարհում հայտնի Buddha–Bar բրենդի հյուրանոցի շինարարությունը 2012-ի գարնանը:




























