Գիտնականներն ԱՄՆ-ի Հարավային Դաքոթայում կիրականացնեն «Մեծ ստորերկրյա քսենոն»-ի առավել արդյունավետ փորձարկումներից մեկը՝ մուգ նյութի որոնման ոլորտում, որն ըստ մասնագետների գնահատման, կազմում է տիեզերքի 25 տոկոսը, սակայն դեռեւս ոչ մի անգամ չի հայտնաբերվել:

Քանի որ մուգ նյութը որեւէ բանի հետ չի փոխգործակցում, այն հնարավոր է «բռնացնել» միայն դատարկության ֆոնին, արտաքին ազդեցություններից բացարձակ մեկուսացման պայմաններում: Ամերիկացի գիտնականները նման պայմաններ են ստեղծել, որի համար դետեկտորը կընկղմեն 25 հազար լիտրանոց ռեզերվուարի մեջ, որից հետո այն կթաքցնեն հողի տակ, հաղորդում է AP-ն:

Փետրվարին, Լոուրենսի անվան Լիվերմորի ազգային լաբորատորիայի հետազոտողները նախատեսում են ներկայացնել փորձի առաջին արդյունքները՝ Լիդս քաղաքում ստորերկրյա «Սանֆորդ» գիտական կայանում:

«Մենք ֆանտաստիկ հայտնագործման նախաշեմին ենք: Այն արժանի է մեր բոլոր ջանքերին, որոնք մենք ներդրել ենք ու դեռ ներդնում ենք»,-ասել է Քալիֆորնիայի համալսարանի պրոֆեսոր Հարրի Նելսոնը, ով «Մեծ ստորերկրյա քսենոնի» ղեկավարներից մեկն է:

Փորձարկման վրա արդեն ծախսվել է ավելի քան 10 մլն դոլար: