Զրահատեխնիկայի չեխական արտադրող «Opava» ընկերությունը Երեւանում անցկացված հայ-չեխական գործարար-համաժողովում Հայաստանի հնարավոր սպառողներին իր արտադրանքն է ներկայացրել:

Ինչպես NEWS.am-ի թղթակցի հետ զրույցում նշեց  ընկերության սեփականատեր Վիտ Շկրոբանեկը, ընկերությունն արդեն մի շարք հանդիպումներ է  ունեցել: Մեր տվյալներով`  հատուկ մեքենաների մոդելների նկարագրություններին ծանոթացել են ԱԻ եւ պաշտպանության նախարարությունները: Ընկերությունը հատուկ նշանակության զրահապատ, հրշեջ մեքենաներ, տեղաշարժվող բանկային «բաժանմունքներ» եւ այլ տեխնիկա է արտադրում:

«Մենք ինքներս ամբողջությամբ ավտոմեքենաներ ենք հավաքում: Օրինակ, մեր մոբիլ բնակային «օֆիսներն» օգտագործում է  չեխական «Ceska Sporitelna» բանկը` ոչ մեծ գյուղերում աշխատելու համար, որոնք չունեն ստացիոներ բանկային բաժանմունքներ»,-նշեց Վ. Շկրոբանեկը: Ընկերությունն անիվների վրա է դրել նաեւ Չեխիայում «Vodafone»-ի սպասարկման գրասենյակները:

Սպանդանոցները եւս անշարժից «շարժականի»  են վերածվել:  Ընկերությունը շարժվող սպանդանոցներ է հավաքել Աֆրիկայի եւ Ասիայի մի շարք երկրների համար: «Մենք այս համաժողովի կազմակերպիչ Զարգացման հայկական գործակալությունից տեղեկացանք, որ մշակվում է  տիպային սառցարան- սպանդանոցների ստեղծման նախագիծ, որն անհրաժեշտ է Իրան ոչխարի միս արտահանելու համար, եւ պատրաստ ենք համագործակցել»,-հայտարարեց Շկրոբանեկը: