Արդեն  20-30 տարի անց շատ երկրների բանակներում զինված մարդկանց լիովին կփոխարինեն զինված ռոբոտները, որոնք ունակ են լինելու ինքնուրույն որոշումներ կայացնել: Փորձագետների կարծիքով` առաջին նման տեխնոլոգիաները կներկայացնեն ԱՄՆ-ը, Հարավային Կորեան, Մեծ Բրիտանիան, Իսրայելը, Չինաստանը եւ Ռուսաստանը, փոխանցում է NEWSru. com-ը:

Մասնավորապես, ԱՄՆ-ում զինվորականներն ակտիվորեն աշխատում են այսպես կոչված դրոնների` հեռակառավարվող օպերատորների  վրա: Զենքի նման համակարգերն արդեն մշտական միջամտություն չեն պահանջում, հաղորդում է  The Daily Mail-ը: