Ցանցահենների կողմից համացանցում բաց տեղադրվել է «Windows 8» օպերացիոն համակարգի վերջնական տարբերակը: Այն համացանցում հայտնվել էր դեռ օգոստոսին` հաջորդ օրն այն բանից հետո, երբ «Microsoft»-ը հայտարարեց այդ տարբերակի վրա աշխատանքների ավարտի մասին, հաղորդում է NEWSru.com-ը:
Ակտիվացումը շրջանցելու ամենահեշտ միջոցը համարվել է կողմնակի սերվերների որոնումը Key Management Services (KMS), որոնց օգնությամբ կարելի սահմանափակ գործողության ժամկետով (180օր) ժամանակավոր բանալի ստանալ: Սակայն այդ մեթոդի թերությունն այն է, որ վերաակտիվացման գործընթաց է պահանջվում յուրաքանչյուր կես տարին մեկ:
Հիմա արդեն Microsoft-ը նկատելի հեշտացրել է ցանցահենների աշխատանքը, սխալմամբ նրանց թույլ տալով «լեգալացնել» օպերացիոն համակարգը:
Հիշեցնենք, որ «Windows 8»-ը վաճառքի էր հանվել հոկտեմբերի 26-ին:





























