Ըստ արտագնա աշխատանքից վերադարձող մեր հայրենակիցների` թանկացել են Մոսկվա-Երեւան ավիատոմսերը: Այդ մասին գրում է «Հայկական ժամանակ» թերթը։
«Մասնավորապես, ըստ նրանց, եթե նույն չվերթի էկոնոմկարգի տոմսը ընդամենը 7 օր առաջ մոտ 295 դոլար էր, այժմ առնվազն 370 է:
«Նման պատկեր է ստացվում նաեւ «Արմավիայի» կայքում ներկայացված գներից: Տարեվերջին մեծանում է Մոսկվա-Երեւան չվերթի պահանջարկը` ըստ արտագնա աշխատանքից վերադարձողների թվի, ինչն ավիաընկերությունների համար մեծ գումարներ աշխատելու լավ հնարավորություն է: «Արմավիայից» երեկ հրաժարվեցին մեկնաբանել այս փաստը` առաջարկելով հարցերն ուղղել գրավոր»,- գրում է «Հայկական ժամանակը»։





























