Պակիստանի հյուսիս-արեւելքում  նոյեմբերի 21-ի լույս 22-ի գիշերը մահապարտ-ահաբեկիչը պայթուցիկ է գործարկել։ Նվազագույնը 16 մարդ զոհվել է, եւս 32-ը՝ վիրավորվել։

Ահաբեկչությունը կատարվել է շիական մզկիթի մոտ՝ երկրի նախկին մայրաքաղաք Ռավալպինդիում։ Ոստիկանության տվյալներով՝ դեպքի վայրում եւս մի քանի պայթուցիկներ են հայտնաբերվել, գրում է «ՌԻԱ Նովոստին»՝ վկայակոչելով AFP-ին։

Առայժմ ահաբեկչական խմբավորումներից ոչ մեկը չի ստանձնել պատասխանատվությունը։ Ոստիկանությունը շրջափակել է դեպքի վայրը, կատարվում է քննություն։