Հունաստանի մայրաքաղաք Աթենքում դատախազի տեղակալի տան մոտ պայթուցիկ սարք է պայթել։

Ոչ ոք չի տուժել, սակայն վնասվել են հարեւան երեք տները եւ երկու մեքենա, հաղորդում է Reuters-ը:

«Կոմսոմոլսկայա պրավդան» գրում է, որ Հունաստանում սա համանման առաջին դեպքը չէ: Չարագործները հաճախ գազի բալոններ են թողնում քաղաքական գործիչների գրասենյակների մոտ: Երկիրն այժմ տնտեսական ծանր ճգնաժամ է ապրում, որի սկիզբն է համարվում 2009թ. հոկտեմբերը, երբ կառավարությունը ֆինանսական աջակցության խնդրանքով դիմել էր  միջազգային հանրությանը: