6,1 մագնիտուդ ուժգնությամբ երկրաշարժ է տեղի ունեցել Չիլիի ափամեերձ հատվածում՝ երկրի մայրաքաղաք Սանտյագոյից 135 կմ հարավ-արեւմուտք։ Էպիկենտրոնը եղել է Խաղաղ օվկիանոսում, հիպոկենտրոնը՝ 15,6 կմ խորության վրա։ Ավերածությունների եւ զոհերի մասին չի հաղորդվում։ Ցունամիի վտանգի մասին նույնպես տեղեկություն չկա։
Չիլիի ափի մոտ 5,1 մագնիտուդ ուժգնությամբ երկրաշարժ գրանցվել էր նաեւ նոյեմբերի 21-ին։ Այն եւս ողբերգական հետեւանքներ չի ունեցել, հաղորդում է «Ռուսաստանի ձայնը»։
Չիլիի մոտով է անցնում խաղաղօվկիանոսյան «հրե գոտին»՝ հրաբուխների հատվածը։ Այս տարածքում է տեղի ունենում Երկիր մոլորակի բոլոր երկրաշարժերի 90 տոկոսը։




























