Պակիստանի Ռավալպինդի քաղաքում տեղի ունեցած ահաբեկչության հետեւանքով զոհերի թիվը հասել է 22-ի, ավելի քան 50 մարդ վիրավոր է։ Զոհվածների մեջ կան երեխաներ։ Ոստիկանության վարկածով, ահաբեկչությունն իրականացրել է թալիբների «Տեհրիկ թալիբան Պակիստան» ծայրահեղական շարժումը, հաղորդում է ԻՏԱՌ-ՏԱՍՍ-ը։

Հիշեցնենք, որ Պակիստանի հյուսիս-արեւելքում  նոյեմբերի 21-ի լույս 22-ի գիշերը մահապարտ-ահաբեկիչը պայթուցիկ է գործարկել։

Ահաբեկչությունը կատարվել է շիական մզկիթի մոտ՝ երկրի նախկին մայրաքաղաք Ռավալպինդին Պակիստանի նախկին մայրաքաղաքն է։ Ոստիկանության տվյալներով՝ դեպքի վայրում եւս մի քանի պայթուցիկներ են հայտնաբերվել։