Երթուղային ավտոբուսը շրջվել է նոյեմբերի 21-ին Ուզբեկստանի Սիրդարյայի մարզում։ Ճանապարհատրանսպորտային պատահարում զոհվել է ավելի քան տասը մարդ։

Երկրի ՆԳՆ ղեկավարությունը ժամանել է դեպքի վայր՝ ողբերգության պատճառներն ու հանգամանքները պարզելու համար, հաղորդում է «Մոսկովսկի կոմսոմոլեցը»։