Սուդանի անվտանգության ուժերը հայտարարել են հակակառավարական դավադրության բացահայտման մասին։ Երկրի մայրաքաղաք Խարտում են մտցվել տանկեր եւ զրահատեխնիկա։ Հսկվում են մեգապոլիսի հիմնական պողոտաները, այդ թվում օդանավակայանը քաղաքի հետ կապով ճանապարհը, կառավարական շենքերը։

Սուդանի պետական լրատվամիջոցները հաղորդում են զինվորականների եւ քաղաքացիական անձանց ձերբակալությունների մասին, հաղորդում է «Ռոսբալտը»։

1956-ին Մեծ Բրիտանիայից անկախություն ստանալուց հետո Սուդանը մշտապես եղել է քաղաքացիական պատերազմի մեջ հարավի ապստամբների հետ։ 2011-ին Հարավային Սուդանը ստացավ անկախություն, սակայն հարաբերությունները երկու երկրների միջեւ մնում են լարված՝ պարբերաբար վերածվելով զինված հակամարտության։ Չի մարում  լարվածությունը նաեւ Դարֆուրում։