Ուսամա բեն Լադենը հուղարկավորվել է մուսուլմանական ավանդույթների համաձայն. նրա մարմինը չի դիակիզվել։ Associated Press գործակալությունը հրապարակել է ԱՄՆ Ռազմածովային ուժերից ստացած փաստաթղթերի մանրամասները։ Բոլոր փաստաթղթերը մինչեւ լրագրողներին փոխանցելը գրաքննվել են ռազմական գերատեսչությունում։
Բեն Լադենը ոչնչացվել է 2011թ. մայիսին Պակիստանի Աբբոտաբադ քաղաքի ծայրամասում։ Որոշ տվյալներով, «Ալ Կաիդայի» առաջնորդի մարմինը նետվել էր ծովը։ Մյուս տվյալներով Բեն Լադենին դիակիզել էին եւ նրա աճյունամոխիրն էին գցել ծովը։
AP-ի հրապարակած տվյալների համաձայն, Բեն Լադենին դին լվացվել է եւ փաթաթվել սպիտակ սավանով։ «Սպան ընթերցել է ծիսակարգային տեքստը, մարմինը դրվել է տախտակի վրա։ Այն սահել է եւ ընկել ծովը», նշված է ռազմական գերաստեչության տրամադրած փաստաթղթում, հաղորդում է «ՌԻԱ Նովոստին»։




























