Կարմիր խաչի միջազգային կոմիտեի երեւանյան պատվիրակության ներկայացուցիչներն այցելել են Հայաստանում պահվող երկու ադրբեջանցի գերիների՝ մեկ զինվորական եւ մեկ քաղաքացիական անձ։ Այդ տեղեկությունը NEWS.am-ի թղթակցի հետ զրույցում հաստատել են ԿԽՄԿ երեւանյան պատվիրակությունում ։
Հիշեցնենք, որ Ադրբեջանի ԶՈւ ծառայող Ֆիրուզ Ֆարաջեւը (ծնվ. 1992թ.) հայ-ադրբեջանական սահմանի հայկական կողմ է անցել այս տարվա հուլիսին։
Ադրբեջանի Ղազախի շրջանի Մազամլի գյուղի 41-ամյա բնակիչ Թելման Ալիեւը նոյեմբերի 12-ին հատել է սահմանը Տավուշի մարզի ուղղությամբ։
Այս պահին Ադրբեջանում գերի է Հայաստանից փախած ընտանիք, որի հայր Եղիշե Գեւորգյանը մեղադրվում է սպանությանը մասնակից լինելու մեջ եւ խուսափում է հայկական արդարադատությունից։





























