ԲՀԿ-ՀԱԿ գործընթացում հսկայական դեր է կատարում Ռուսաստանը եւ պատահական չէ նրանց կողմից խորհրդարանական համակարգին անցնելու առաջարկը:

Այս մասին այսօր` նոյեմբերի 22-ին, հրավիրած ասուլիսում ասաց  «Ղարաբաղ» կոմիտեի անդամ Աշոտ Մանուչարյանը: Նրա խոսքով, Գագիկ Ծառուկյանի առաջադրումը ստեղծված իրավիճակում  դառնում է ոչ թե հավանական, այլ հրամ յական:

«Ես որքան տեղյակ եմ, այլ ուժերի կողմից պետք է առաջարկվեր խորհրդարանական համակարգը, բայց վերջին պահին այդ առաջարկով հանդես եկավ ԲՀԿ-ն»,- նշեց Աշոտ Մանուչարյանը եւ ավելացրեց, որ դրական է վերաբերում այս գործընթացին, քանի որ այնպիսի Ռուսաստանին, որը այսօր գոյություն ունի չի կարելի թողնել առանց գործընկերի: Եվ շատ կարեւոր է Ռուսաստանին տալ խաղի բալանսավորված պարտնյորի: Արդյունքում՝ Ռուսաստանը հարկադրված չի լինի, այլ գործիքներ ման գալ: Ինչպես նաեւ երկրի լիդերը միանձնյա չի լինի: «Եթե չկարողանան գլխավոր քաղաքական ուժերը ճիշտ տանել գործընթացը՝ սրա մեջ կա ներքին ցնցումների վտանգ: Եվ այս անգամ շատ ավելի ծանր կարող է հաղթահարվել Հայաստանի համար»,- նշեց Աշոտ Մաանուչարյանը:

Լուսանկարը` Սոնա Բարսեղյանի/NEWS.am