Մոսկվայում ձերբակալել են 15 մլն ռուբլի գողանալու փորձ կատարած անձանց: Ադրբեջանի 27-ամյա բնակիչ Իմանովի եւ Հայաստանի 30- ամյա բնակիչ Պետրոսյանի նկատմամբ հարուցվել է քրեական գործ՝ «զինված կողոպուտ» հոդվածով: Նրանց չորեքշաբթի օրը, ժամը 18-ի սահմաններում ձերբակալել են:
Հարձակման թիրախը եղել է «Ամիտել» (ռեստորանների ցանց) ՍՊԸ-ի տնօրենը, որը վարորդի հետ «Ռենջ Ռովեր» ավտոմեքենայով ընթանում էր Նիժնիե պոլյա փողոցով:
Մոսկվայի ոստիկանության տվյալներով՝ հարձակվողները ծակել են մեքենայի անվադողերը, կրակել պատուհաններին եւ սրահից առեւանգել պայուսակը, որում 16 մլն 875 հազար ռուբլի է եղել: Դրանից հետո չարագործները փորձել են փախչել առանց պետհամարանիշների «Աուդի А6»-ով: Տուժածները սկսել են հետապնդել, ինչից հետո աննշան ավտոպատահար է տեղի ունեցել, որն էլ գրավել է ոչ գերատեսչական պաշտպանության խմբի ուշադրությունը: Փորձելով փախչել ոստիկաններից՝ չարագործները կորցրել են կառավարումը, մեքենան դեմ է առել եզրաթմբին, գրում է «Կոմսոմոլսկայա պրավդան»:
«Աուդի»-ից չորս տղամարդ են փախել, երկուսին գողոնով հանդերձ իսկույն բռնել են ոստիկանները: Առգրավվել է նաեւ տրավմատիկ ատրճանակ եւ դանակ, մեքենայի բեռնախցիկում եղել են հանված պետհամարանիշները: Նախկինում դատված ազգությամբ հայ Պետրոսյանը քրեական հետախուզման մեջ է եղել ավելի վաղ գործած հանցանքների համար: Նրանց հանցակիցներին դեռ փնտրում են:





























