Մարտի 1-ը կարող է ծաղիկներ, ճնճղուկներ դառնալ առաջիկա նախագահական ընտրություններից հետո հավանական զարգացումների համեմատ: Այս մասին այսօր` նոյեմբերի 22-ին, ասուլիսում ասաց «Ղարաբաղ» կոմիտեի անդամ Աշոտ Մանուչարյանը: Նա կարծում է, որ ՀՀԿ-ն, ԲՀԿ-ն եւ ՀԱԿ-ը գործում եւ խաղում են արտաքին ուժերի պարտադրանքով եւ տեղծված իրավիճակում շատ կարեւոր է, որ Հայաստանը ճիշտ գործի:
«Քաշքշուկից դուրս գալու երկու հնարվոր ճանպարհ գոյություն ունի: 1988-ին Հայաստանը ուներ իշխանություն, որը Մոսկվայի կողմից էր ստեղծվել եւ նրան էր ենթարկվում: Բայց երբ ժողովուրդը դուրս եկավ՝ իշխանությունը հայտնվեց ժողովրդի ձեռքում: Այսինքն` կարեւորվում է ժողովրդի գործոնը: Եվ երկրորդ՝ եթե ժողովուրդը հայտնվում է այդ վիճակում՝ ոչ ոք չի կարող կառավարել նրան»,- ասաց Աշոտ Մանուչարյանը եւ ավելացրեց, որ այսօրվա քաղաքական ուժերը կառավարվում են արտաքին երկու ուժերի կողմից` Ռուսաստանի եւ Արեւմուտքի:
Լուսանկարը` Սոնա Բարսեղյանի/NEWS.am





























