Հարավային Կորեայի Պուսան քաղաքի մետրոյում բախվել է երկու գնացք։ 50 ուղեւոր վնասվածք է ստացել։
Տեղական YTN TV-ն հայտնում է, որ 200 ուղեւորներով շարժակազմը տեխնիկական պատճառներով թունելում է մնացել։ Օգնության ուղարկված գնացքը չի կարողացել ժամանակին արգելակել եւ բախում է տեղի ունեցել։ Տուժածների մեծ մասը կոտրվածքներ ունի։





























