Վրաստանի խորհրդարանի նոյեմբերի 21-ի նիստում Ընթացակարգային կանոնների եւ հարցերի հանձնաժողովի նախագահ Իրինա Իմերլիշվիլին հայտարարել է Զուրաբ Ժվանիայի, Սանդրո Գիրգվլիանիի եւ Բուտա Ռոբակիձեի սպանությունները հետաքննելու անհրաժեշտության մասին:
Իմերլիշվիլին նշել է նաեւ 2007թ. նոյեմբերի 7-ին եւ 2011թ. մայիսին Թբիլիսիում հանրահավաքները ցրելու հետ կապված փաստերի հետաքննման անհրաժեշտությունը:
Այս հայտարարություններին արձագանքել է խորհրդարանական փոքրամասնության ներկայացուցիչ Դավիթ Դարչիաշվիլին, որը նշել է, թե արդյոք Իմերլիշվիլին պատրաստ է պատասխան տալ «Զուրաբ Ժվանիան սպանվել է» խոսքերի համար:
Ես խելամիտ կասկածներ ունեմ, ինչպես եւ հանրությունը, եւ առկա հարցերին պետք է պատասխան տրվի», - ասել է Իրինա Իմերլիշվիլին, գրում է «Գռուզիա օնլայնը»:
Նույն նիստում խորհրդարանական փոքրամասնության ներկայացուցիչ Նուգզար Ցիկլաուրին գործընկերներին կոչ է արել Լենինին չնմանվել՝ նկատի ունենալով վերջին ձերբակալությունները:





























