Կենտրոնական բանկի նախագահ Արթուր Ջավադյանը նոյեմբերի 22-23-ը մասնակցելու է Ֆրանկֆուրտի եվրոպական բանկային 22-րդ կոնգրեսին: ԿԲ նախագահի հետ Ֆրանկֆուրտ են մեկնել ԿԲ Ֆինանսական համակարգի կայունության եւ զարգացման վարչության պետ Անդրանիկ Գրիգորյանը եւ Հայաստանի բանկերի միության նախագահ Աշոտ Օսիպյանը, հայտնում են ԿԲ-ից:
Կոնգրեսում հիմնական զեկույցներով հանդես են գալու Եվրոպական Կենտրոնական Բանկի նախագահ Մարիո Դրագին, Գերմանիայի ֆինանսների նախարար Վոլֆգանգ Շաուբլը, Բունդեսբանկի նախագահ Յենս Վեյդմաննը:
Այցի ընթացքում նախատեսված են ԿԲ նախագահի հանդիպումներ եվրոպական մի շարք կենտրոնական բանկերի, ինչպես նաեւ ֆինանսական հաստատությունների ղեկավարների հետ:




























