«Բարգավաճ Հայաստան» կուսակցության քաղաքական խորհրդի փակ նիստում նոյեմբերի 21-ին ամփոփվել են կուսակցության մարզային տարածքային կառույցներում տեղի ունեցած քննարկումների արդյունքները։ Այդ մասին NEWS.am-ի թղթակցի հետ զրույցում հայտնեց «Բարգավաճ Հայաստան» կուսակցության մամուլի քարտուղար Տիգրան Ուրիխանյանը։
Նրա խոսքով, կուսակցության առաջնորդ Գագիկ Ծառուկյանին եւ քաղաքական խորհրդին ներկայացվել են նախագահի թեկնածուի հարցով կուսակցականների ցանկությունները։
Նախագահական ընտրություններում Գագիկ Ծառուկյանի թեկնածությունն առաջադրելու հարցը քննարկման փուլում է։ «Այդ հարցի վերաբերյալ որոշում կըներկայացվի առաջիկայում, նախատեսված ժամկետներում»,- ասաց Տիգրան Ուրիխանյանը։





























