Նոյեմբերի 20-ին, ժամը 23.10-ին, ոստիկանության Երեւան քաղաքի վարչության հերթապահ մասում մի տղամարդուց ահազանգ է ստացվել, որ իրենց տան մոտից փախցրել են իր «Միցուբիշի Լ 200»  մակնիշի ավտոմեքենան եւ ինքն ու իր բարեկամը փախցնողին քիչ առաջ բռնել են Սեբաստիա փողոցի շենքերից մեկի բակում:

Մեկնած օպերատիվ խումբը Սեբաստիայի փողոցի թիվ 141/2 շենքի մոտից բերման է ենթարկել ավտոմեքենան փախցնողին՝ 1986 թ. ծնված Կարապետ Կ.-ին:

Կատարվում է նախաքննություն, հայտնում են Ոստիկանությունից: